Բաժիններ՝

Ընդդիմությունը պետք է ձերբազատվի այն պատրանքներից, իբրև թե Ժնևում իշխանությունը հանձնելու են նրան. Վալիդ Մուալեմ

Al Watan պարբերականի փոխանցմամբ` Սիրիայի կառավարական պատվիրակությունն անում է ամեն ինչ, որպեսզի «Ժնև 2» կոնֆերանսն ավարտվի Սիրիայի ժողովրդի շահերի օգտին: Այս մասին Դամասկոսում ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալլեմը:

Վերջինիս խոսքերով` ոչ ոք չի կարող Սիրիային հարկադրել հետ նահանջել իր ինքնիշխանությունից. «Ընդդիմությունը պետք է ձերբազատվի այն պատրանքներից, իբրև թե Ժնևում իշխանությունը հանձնելու են նրան: Մենք մեկնում ենք այնտեղ (Ժնև)` տեսնելու համար, թե ընդդիմադիրներից ով է հանդես գալիս օտար միջամտության դեմ, ով է հերքում ահաբեկչությունը և ով է պատրաստ մասնակցել երկրի ապագայի կառուցմանը:

Մենք որևէ գործարքի չենք գնա Ժնևում: Մեր առաջադրանքը կոնֆերանսի սիրիացի մյուս մասնակիցների հետ Սիրիայի ապագայի վերաբերյալ «ճանապարհային քարտեզի» մշակումն է, որը հավանության կարժանացնի նրա ժողովուրդը: Ժնևի կոնֆերանսի ձախողման դեպքում ազգային երկխոսությունը տեղի կունենա սիրիական երկնքի ներքո»:

Մուալեմի խոսքերով` անտրամաբանական ու ոչ խելամիտ է քաղաքական ինչ-ինչ դրդապատճառներով «Ժնև 2» կոնֆերանսին մասնակցելուց Իրանի բացառումը: Նա ընդգծել է, որ այդ դրդապատճառները հնարել են ԱՄՆ-ը և իրենց սիրիական ընդդիմություն հռչակածները` հավելելով, որ Սիրիան աջակցում է առաջիկա հանդիպմանն Իրանի մասնակցությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս