2013-ի ամենաբարձր վարձատրվող երգչուհիները
Ամերիկյան «Forbes» ամսագիրը կազմել է 2013-ի ամանաբարձր վարձատրվող երգչուհիների ցանկը:
1. Առաջինը Մադոննան է, ում տարեկան եկամուտը կազմել է 125 մլն դոլար: Երգչուհին դրամական միջոցները հիմնականում կուտակել է իր համերգային շրջագայությունից, ինչպես նաև հուշանվերների և հագուստի վաճառքից:
2. Երկրորդ հորիզոնականում գտնվող Լեդի Գագայի տարեկան եկամուտը կազմել է 80 մլն դոլար՝ այն դեպքում, երբ նա ոտքի վնասվածքի պատճառով ստիպված է եղել չեղյալ հայտարարել իր մի քանի համերգային ծրագրերը:
3. Թեյլոր Սվիֆտի Red ձայնասկավառակի շնորհանդեսից մեկ շաբաթ անց վաճառվել էր շուրջ 1.2 մլն օրինակ: 1989-ին ծնված երգչուհին տարվա ընթացքում վաստկել է 55 մլն դոլար:
4. Երգչուհի Բեյոնսեն անցնող տարվա ընթացքում վաստակել է 53 մլն դոլար: Երգչուհու եկամուտների մեծ մասն ապահովել է Mrs. Carter World Tour շրջագայությունը, գովազդային հոլովակներում նկարահանվելն ու հագուստների վաճառքը:
5. Ջենիֆեր Լոպեսի եկամուտը կազմել է 45 մլն դոլար:
6. 2013-ի ընթացքում երգչուհի Ռիհաննան վաստակել է 43 մլն դոլար:
7. Համերգների և Coty հագուստի հավաքածուի վաճառքի հաշվին Քեթի Փերին վաստակել է 39 մլն դոլար:
8. «Forbes»-ի ցանկի 8-րդ հորիզոնականում երգչուհի Փինկն է: Վերջինիս տարեկան եկամուտը կազմել է 33 մլն դոլար:
9. Համերգային շոուներից երգչուհի Քերի Անդերվուդի վաստակած գումարը կազմել է 31 մլն դոլար:
10. 29 մլն դոլար է վաստակել երգչուհի Մըրայա Քերին: