ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների պատգամավորները 334 սենյակի դուռը փակ գտան

Այսօր ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի ոչ իշխանական խմբակցությունների 4 անդամները հրավիրել էին հանձնաժողովի արտահերթ նիստ, որը պետք է տեղի ունենար 334 սենյակում։ Սակայն հանձնաժողովի անդամները այդ սենյակը փակ գտան և նիստը տեղափոխվեց ՀՅԴ խմբակցության ղեկավար աշխատասենյակ։

Քանի որ հանձնաժողովի նիստում պետք է քննարկվեր հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանի պաշտոնանկության հարցը, կարելի է ենթադրել, որ ԱԺ ղեկավարությունը չի ցանկացել այդ սենյակը տրամադրել վերոնշյալ խմբակցություններին։

Հանձնաժողովի նիստի օրակարգում կա 2 հարց՝ 2013թ. դեկտեմբերի 23-ին ԱԺ նիստում  ոչ էլեկտրոնային եղանակով տեղի ունեցած քվեարկությունների արդյունքների հաշվվման օրինականությունը և կազմակերպչական հարցեր։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031