Գաբալայի ՌՏԿ-ի հարցը լուծված է. Խալաֆով

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գաբալայի ՌՏԿ-ի գծով հանձնաժողովը լուծել է բոլոր առաջադրանքները: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար, տվյալ հանձնաժողովի նախագահ Խալաֆ Խալաֆովը:

Վերջինիս խոսքերով՝ ռուսական կողմի հետ ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր միջոցները, որոնք առնչվում են Գաբալայի ՌՏԿ-ի հետ, ռուսական կողմի ողջ ունեցվածքը դուրս է բերված, իսկ ռուսական կոնտինգենտն արդեն իսկ լքել է կայանը: Խալաֆովն ընդգծել է, որ կայանը ներկայումս չի աշխատում, և որ այդ հարցը լուծված է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031