
Ազարովը ԵՄ-ից խնդրել է 20 միլիարդ եվրո անհատույց օգնություն՝ տնտեսական կորուստների փոխհատուցման համար

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը կառավարության նիստում հայտարարել է, որ Ուկրաինային անհրաժեշտ է 20 միլիարդ եվրո ֆինանսական օգնություն՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու հարցում կորուստների փոխհատուցման համար.
«Մենք ցանկանում ենք ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք նվազագույնի կհասցնեն Ուկարինայի տնտեսության կորուստները: Մենք Եվրահանձնաժողովին առաջարկել ենք դիտարկել, թե ինչ պայմաններում է աշխատելու մեր արդյունաբերությունը և տնտեսությունն ընդհանրապես: Մենք առաջարկում ենք լուծել ֆինանսական օգնության հատկացման հարցը: Մենք որեշել ենք մոտավոր չափը՝ 20 միլիարդ եվրո»:
Ազարովն ընդգծել է, որ խոսքը գնում է անհայտույց օգնության մասին: Ազարովը խնդրել է դադարեցնել Մաքսային միության մեջ Ուկրաինայի մտնելու մասին ստահոդ լուրեր տարածելը և վստահեցրել է, որ Ուկրաինայի կառավարությունը չի պատրաստվում ստորագրել այդ միավորմանն Ուկրաինայի միանալու մասին որևէ փաստաթուղթ: