Բաժիններ՝

Թուրքիան մտադիր է վերածվել էներգետիկ միջանցքի. թուրք նախարար

Թուրքական Hürriyet Daily News թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի մաքսային ծառայության ու առևտրի նախարար Հայաթի Յազըջըն Ստամբուլում անցկացած կասպյան ֆորումում հայտարարել է, որ Թուրքիան ձգտում է ապահովել էներգակիրների հարցում իր կարիքները և վերածվել էներգետիկ միջանցքի եվրոպական ու համաշխարհային շուկաների համար:

Մասնագետների հաշվարկներով՝ մինչև 2030 թվականը էներգակիրների համաշխարհային պահանջարկն աճելու է 60 տոկոսով, իսկ Եվրոպայում առաջիկա 20 տարում աճելու է 45 տոկոսով: Բացի այդ, ներկա դրությամբ Եվրոպայում սպառվող գազի 51 տոկոսն ապահովվում է ներկրման հաշվին, իսկ մինչև 2020 թվականն այդ ցուցանիշը հասցվելու է մինչև 70 տոկոսի, ինչը կսրի էներգակիրների նոր աղբյուրների փնտրտուքը:

Նախարարի խոսքերով՝ նավթի համաշխարհային պաշարների 73 տոկոսը գտնվում է Կասպյան տարածաշրջանում, Մերձավոր Արևելքում ու Ռուսաստանում. «Հաշվի առնելով Թուրքիայի աշխարհագրական դիրքը՝ երկիրը վերածվում է էներգետիկ միջանցքի, որը Եվրոպան միացնում է էներգակիրներով հարուստ երկրների հետ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս