
Վլադիմիր Գասպարյանը՝ «Տարվա մարդ»

Դեկտեմբերի 3-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի ունեցավ www.aad.am կայքի չորսամյա գործունեությանը նվիրված միջոցառում:
«Ձեռք մեկնել կարիքավորին, լինել հասարակության խոցելի խավի կողքին՝ սա է եղել մեր գործունեության հիմքում»,- իր խոսքում նշեց կայքի տնօրեն Մամիկոն Խուրշուդյանը: Կայքը նաեւ ուսումնասիրել եւ գնահատել է այն կառույցների, այն մարդկանց գործունեությունը, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքում քաղաքացիների կողքին են:
Ուսումնասիրությունների արդյունքում` կայքի տնօրինությունը «Տարվա մարդ» պատվավոր տիտղոսին է արժանացրել ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին: «Նա եկավ հաստատելու, որ ոստիկանը միշտ քաղաքացու կողքին է, նրա իրավունքների պաշտպանը, երկրի օպերատիվ իրավիճակի կայունության երաշխավորը»,- ասաց Մամիկոն Խուրշուդյանը:
Սխրանքի համար, ինչի շնորհիվ մարդկային կյանք փրկվեց, պարգեւատրվեց Երեւանի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը:
«Ես պարզապես ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվեցի: Մենք միշտ ձեր կողքին ենք»,- ասաց ոստիկանության փոխգնդապետ Արսեն Արշակյանը:
Կայքի կողմից մրցանակների արժանացան նաեւ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, երգչուհիներ Շուշան Պետրոսյանը, Օֆելյա Համբարձումյանը, Ռաիսա Մկրտչյանը, Նադեժդա Սարգսյանը, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Թովմաս Պողոսյանը եւ ուրիշներ:
ՀՀ Ոստիկանություն