Բաժիններ՝

Վրաստանի օկուպացված տարածքների բնակիչները շուտով առանց վիզայի կկարողանան մեկնել ԵՄ. Մարգվելաշվիլի

Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ շուտով Վրաստանի օկուպացված տարածքների բնակիչները կունենան այնպիսի անձնագրեր, որոնք նրանց հնարավորություն կստանան առանց վիզայի մեկնել եվրոպական քաղաքներ, ինչը նախատեսված է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրով:

Հիշեցնելով այսպես կոչված վրաց-օսական սահմանին ռուսական կողմի իրականացրած լարափակոցների մասին՝ Մարգվելաշվիլին ընդգծել է, որ դա առաջին հերթին ուղղված է օսերի դեմ: Նախագահը կարծում է, որ օկուպացված տարածքների բնակիչների համար ավելի հետաքրքիր կլինի առանց վիզայի եվրոպական երկրներ մեկնելը, քան փշալարի այն կողմում մնալը.

«Ռուսաստանը պարտվել է Վրաստանի տարածքային միավորներն անկախ պետություններ ճանաչելուց: Եկեք տեսնենք, թե նրանք ինչ շահ էին հետապնդում այդ պատերազմից: Թող ոչ ոք չասի, որ Ռուսաստանին չի բավականացնում տարածքը, և պատերազմը եղել է հանուն տարածքի: Դա այդպես չէ:

Հարցին նայենք այլ կողմից, դա ժամանակակից աշխարհում Ռուսաստանի իմիջն է, ուր նա փորձում է խաղաղլ ժամանակակից արևմտյան ուժեղ պետության դեր, ինչը լուրջ հարցականի տակ է դրվել: Մեկ այլ հարց է, թե ով պարտվեց այդ պատերազմից: Պարտվեցին Սուխումի ու Ցխինվալի մեր հայրենակիցները: Ինչպիսի՞ հեռանկարներ ունեն նրանք: Շուտով մենք նրանց ցույց կտանք այդ հեռանկարը:

Մենք ի ցույց կդնենք ժամանակակից եվրոպական Վրաստանը, ուր Ցխինվալիի բնակիչն իր անձնագրով ու առանց որևէ վիզայի, հեշտությամբ կկարողանա մեկնել Վիեննա, Բեռլին ու Հռոմ: Ասոցացման համաձայնագրում նաև դա է հաշվի առնված»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս