«Ժողովուրդ». Աբովյան քաղաքում տասնյակ խանութներ են փակվել
«Ժողովուրդը» գրում է». Այս օրերին ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում մի քանի տասնյակ խանութներ են փակվել։ Պատճառը Կոտայքի տարածքային հարկային տեսչության պետի՝ Վարդան Սահակյանի, խանութպանների բնորոշմամբ, նենգ գործելաոճն է, որի համար նրանք պահանջում են Սահակյանի հրաժարականը։ «Ժողովուրդը» տեղեկացնում է, որ Սահակյանը նոր է նշանակվել Կոտայքի տարածքային հարկային տեսչության պետ, նախկինում նա զբաղեցնում էր Հրազդանի հարկային տեսչության պետի պաշտոնը։ Ու նրա պաշտոնավարման շրջանում Հրազդանում նույնպես բողոքի ակցիաներ անցկացվեցին, ինչի արդյունքում էլ Հրազդանում սննդի սպասարկման ավելի քան 10 հասարակական օբյեկտներ պարզապես փակվեցին, իսկ մի քանի տասնյակ մարդ գործազուրկ դարձավ։ Փաստորեն, նոր պաշտոնում ևս Սահակյանից դժգոհողների պակաս չկա. մանր բիզնեսով զբաղվող մարդիկ «Ժողովուրդին» հայտնել են, որ նորանշանակ պետը չարաշահում է իր պաշտոնական դիրքը։
Ավելի մանրամասն կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում