Բաժիններ՝

Վարդգես Գասպարիին բերման ենթարկելիս ձեռնաշղթաները չափից շատ նեղ էին հագցրել եւ այդպես 30-40 մետր քարշ տվել

Ակտիվիստ Վարդգես Գասպարին դիմել է ոստիկանության Երեւանի Կենտրոնականի բաժնի պետ Ա. Պողոսյանին՝ երեկ՝ դեկտեմբերի 2-ին, իրեն ապօրինի բերման ենթարկելու եւ բռնություն գործադրելու դեպքի առթիվ: Այս մասին գրում է news.am-ը:

Գասպարիի դիմումի մեջ նշված է հետեւյալը.

«Ս.թ. դեկտեմբերի 2-ին ինձ բերման ենթարկելիս ձեռնաշղթաները չափից շատ նեղ հագցնելու, այդ վիճակում մոտ 30-40 մետր քարշ տալու, այնուհետեւ ավելի քան 2 ժամ նույն վիճակում պահելու եւ ձեռնաշղթաները չարձակելու պատճառով ստացել եմ մարմնական վնասվածքներ՝ ձեռքերի՝ հատկապես ձախ ձեռքի եւ դեպի բթամատը ձգվող մասում: Խնդրում եմ տրամադրել դատաբժշկի ուղեգիր վնասվածքների հանգամանքները պարզելու համար:

Միեւնույն ժամանակ, խնդրում եմ պարզաբանել երեկ երեկոյան ինձ ավելի քան կես ժամ սպասեցնելուց հետո (մինչեւ ժամը 18:10 -ը) ինչո՞ւ այդպես էլ ինձ չտրամադրեցիք ինձ բերման ենթարկելու եւ կազմված փաստաթղթերի լուսապատճենները: Նշեմ, որ դա այն դեպքում երբ արդեն մոտ երեքուկես ժամ անազատության մեջ էիք պահել, իսկ եւս կես ժամ այդպես պահեցիք 4-5 թերթ փաստաթղթերը իբր քսերոքս անելու համար: Խնդրում եմ, հիշյալ փաստաթղթերն ինձ տրամադրել հնարավորինս շուտ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս