
ԱՄՆ-ում լաբորատորիայի աշխատակիցը 40 հոգու վարակել է հեպատիտով

ԱՄՆ Նյու Հեմփշիր նահանգի հիվանդանոցներից մեկի լաբորատորիայի աշխատակիցը հեպատիտ С –ով վարակել է ավելի քան 40 մարդու: Տղամարդը, որը հիվանդության հարուցիչի կրողն է եղել, օգտվել է հիվանդների ներարկիչներից: 34- ամյա Դեյվիդ Կվյատովսկուն սպառնում է մինչեւ 40 տարվա ազատազրկում:
Նա արդեն խոստովանել է իր մեղքն ու առաջիկա օրերին դատարանը կհրապարակի դատավճիռը, հաղորդում է Russia Today-ը:
Նշվում է, որ վարակված 40 անձանցից երկուսը մահացել են, եւ այդ հարցում լաբորանտի գործողությունները որոշիչ ազդեցություն են ունեցել: