Բաժիններ՝

Լեհաստանը նոտա է փոխանցել Ուկրաինային` իր քաղաքացիներին ծեծի ենթարկելու կապակցությամբ

Լեհաստանի ԱԳ նախարարությունը դեկտեմբերի 1-ին հրավիրել է Վարշավայում Ուկրաինայի դեսպանին եւ նոտա հանձնել` Կիեւում իրավապահների կողմից լեհերին ծեծի ենթարկելու կապակցությամբ, հաղորդում է interfax.ru-ն:

Հանդիպման ընթացքում բացատրություններ են պահանջվել այդ դեպքերի հետ կապված: Ուկրաինացի դիվանագետը խոստացել է մանրամասն պարազաբանում տրամադրել, ինչպես նաեւ օբյեկտիվ եւ լիարժեք հետաքննություն իրականացնել:

«Լեհաստանի ԱԳ նախարարությունը հույս ունի, որ Ուկրաինան կպահպանի միջազգային պարտավորությունները, կհետեւի մարդու իրավունքներին եւ ժողովրդավարական չափանիշներին»,-նշվում է Լեհաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:

Նոյեմբերի 30 –ի ուշ երեկոյան եվրամայդանում հանրահավաքի մասնակիցներին ցրելու ժամանակ  տուժել էր նաեւ երկու լեհ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս