Բաժիններ՝

Ամերիկացիները կաղում են աշխարհագրությունից. նրանք քարտեզի վրա կարողացել են անսխալ նշել միայն Մեծ Բրիտանիան ու Ռուսաստանը

Ամերիկյան ժամանցային «BuzzFeed» պորտալը որոշել է ստուգել հայրենակիցների գիտելիքներն աշխարհագրությունից ` խնդրելով ուրվագծային քարտեզի վրա նշել եվրոպական երկրների անունները:  Պարզվել է, էքսպերիմենտի մասնակիցները դժվարություններ չեն ունեցել միայն Մեծ  Բրիտանիայի եւ Ռուսաստանի հարցում, իսկ, օրինակ, Մերձբալթիկայի գոյության մասին քչերն են իմացել:

Փոքր-ինչ դժվարությամբ նրանց հաջողվել է քարտեզի վրա նշել Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան, Լեհաստանը:

Ինչ վերաբերում է հետխորհրդային երկրներին, ապա մասնակիցների մի մասը նույնիսկ չի էլ իմացել, որ ԽՍՀՄ-ը փլուզվել է դեռ 1991թ-ին:

Ամերիկացիների կողմից լրացված մի շարք «հետաքրքիր» քարտեզներ հնարավոր է տեսնել այստեղ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս