
Օբաման չի կասկածում, որ մոտ ապագայում ԱՄՆ նախագահը կին կլինի

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման համոզված է, որ առաջիկայում երկրի նախագահի պաշտոնը կին կզբաղեցնի: «Մեր երկրում կան պետծառայության աշխատանքի առումով անհավանական կանայք: Ոչ մի կասկած չկա, որ շատ շուտով մենք կին նախագահ կունենանք»,-ուրբաթ ասել է նա` ABC-ին տված հարցազրույցում:
ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման, ով ներկա է եղել հարցազրույցին, ասել է, թե չի պատրաստվում փոխարինել ամուսնուն այդ պաշտոնում: «Իհարկե, ոչ»,-հայտարարել է նա: