Վրաստանը Վիլնյուսում ստորագրել է Ճգնաժամերի կառավարման ԵՄ-ի գործողություններին մասնակցելու համաձայնագիրը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն և ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը Վիլնյուսում ընթացող «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի շրջանակներում այսօր ստորագրել են Ճգնաժամային իրավիճակների կառավարման ԵՄ-ի գործողություններին Վրաստանի մասնակցության շրջանակային համաձայնագիր:

Համաձայնագրի տեքստի վերաբերյալ կողմերի միջև բանակցությունները մեկնարկել են 2012 թվականի նոյեմբերին և ավարտվել են 2013 թվականի հուլիսին: Նշվում է, որ Վրաստանն արդեն իսկ ունի Կոսովոյում, Իրաքում ու Աֆղանստանում միջազգային խաղաղապահ գործողություններին մասնակցելու փորձ:

Դրան զուգահեռ Վրաստանն արդեն իսկ հրավեր է ստացել մասնակցել ԵՄ-ի առաքելություններին, ինչը նաև վերաբերում է աֆրիկյան երկրներում ծովային առաքելություններում, ինչին Վրաստանի կառավարությունն արդեն իսկ տվել է իր սկզբունքային համաձայնությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930