
Վրաստանում ամբողջովին արգելվել է սառը զենք կրելը՝ անկախ տարիքից

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանում ամբողջովին արգելվել է սառը զենք կրելը՝ անկախ տարիքից: Խորհրդարանը համապատասխան ուղղումներն ընդունել է երկրորդ ընթերցմամբ: Օրենքի համաձայն, սառը զենք կրելու համար տուգանք է սահմանվել 200 լարին (մոտ 120 դոլար):
Խորհրդարանի որոշմամբ, ձևավորվել է հատուկ խումբ, որը կկազմի այն առարկաների ցանկը, որոնց կարելի կլինի համարել սառը զենք: Նշվում է, որ ցայժմ սառը զենք կրելը քրեական հանցանք էր համարվում միայն որոշակի կատեգորիայի մարդկանց համար:
Դա քրեական հանցանք էր համարվում մինչև 21 տարեկանների, դատվածություն ունեցողների ու թմրանյութեր օգտագործելու համար դատապարտվածների համար: