Բաժիններ՝

Իլհամ Ալիևն ունի «մամուլի գիշատչի» և ոչ թե «մամուլի բարեկամի» իմիջ. Ջամիլ Հասանլի

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ժողովրդավարական ուժերի Ազգային խորհրդի (ԺՈՒԱԽ) կողմից վերջերս նախագահի միասնական թեկնածու առաջադրված Ջամիլ Հասանլին կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ մեկնաբանել է իշխանամետ մամուլի կողմից նախագահ Իլհամ Ալիևին «մամուլի բարեկամ» հռչակելը:

Հասանլին հիշեցրել է, որ միջազգային կազմակերպություններն Իլհամ Ալիևին անվանում են «մամուլի գիշատիչ», և հետևաբար իրատեսական չէ նրան «մամուլի բարեկամ» անվանելը, քանի որ Ադրբեջանում բազմաթիվ լրագրողներ գտնվում են կալանքի տակ կամ էլ հալածվում են:

Անդրադառնալով լրագրողների խմբի հետ Ալիևի հանդիպմանը՝ Հասանլին հայտարարել է, որ եթե պետության ղեկավարը հանդիպում է լրագրողների հետ ու լսում է նրանց, ապա դա նշանակում է, որ նա պետք է հետաքննի մամուլի այն հրապարակումները, որոնք առնչվում են կոռուպցիայի, կաշառակերության և մյուս փաստերին, հակառակ դեպքում դա ձևական հանդիպում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս