Բաժիններ՝

Անժելա Սարգսյանի տղամարդու գործը հասավ Եվրադատարան

Դերասանուհի Անժելա Սարգսյանի պոռնոգրաֆիկ նկարները տարածելու համար 3 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտված Կարեն Արայանի գործը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վարույթ է ընդունել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Կարեն Արայանի մայրը` Մարինա Արայանը:

Նրա խոսքով, իրենք արդեն գործի կոդն էլ են ստացել: «Գործի քննության օրը դեռ նշանակված չէ: Ես վստահ եմ, որ այնտեղ Կարեն Արայանը կարդարացվի»,- ասել է Կարենի մայրը: Հարցին, թե  պահանջելու է, որ Անժելա Սարգսյանը պատասխանատվության ենթարկվի, Մարինա Արայանն ասել է. «Առայժմ ոչինչ չեմ կարող ասել: Աստծուց առաջ չընկնենք: Տեսնենք՝ Եվրադատարանը ինչ վճիռ կկայացնի, ըստ այդմ կորոշենք»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930