Նիկոլ Փաշինյան. ԱԺ-ի դերը ճոխություններով չեն բարձրացնում
Ինչպես տեղեկացրել ենք, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներն այսօր բոյկոտեցին ՀՅԴ կողմից նախաձեռնած արտահերթ նիստը, որի ժամանակ պետք է քննարկվեր պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ մեկ տարով հետաձգելու մասին հարցը:
Մեկնաբանելով իշխող մեծամասնության կեղվածքը՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Ամեն ինչ արվում է, որ խորհրդարանում քննարկվեն այնպիսի հարցեր, որոնք հայաստանյան օրակարգի հետ ընդհանրապես կապ չունեն կամ հնարավորինս քիչ կապ ունեն»:
Նա «աբսուրդ» որակեց Հովիկ Աբրահամյանի՝ ԱԺ-ի դերը բարձրացնելու մասին արված հայտարարությունը՝ ասելով. «Գիտե՞ք, Ազգային Ժողովի դերը ճոխություններով չեն բարձրացնում, նրա դերը բարձրացնում են բովանդակությամբ»: