Ինչու ՀՀԿ-ն բոյկոտեց արտահերթ նիստը. Պարզաբանում է Գալուստ Սահակյանը

ՀՀԿ խմբակցությունը բոյկոտեց ընդդիմության կողմից նախաձեռնած Կուտակային պարտադիր կենթաթոշակային արտահերթ նիստին, որովհետև չցանկացավ հարցի շուրջ բովանդակային քննարկում անցկացնել: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: «Բոլորդ էլ գիտեք, որ շատ դրական էինք տրամադրված, որ արտահերթը լինի, որովհետև առաջ էին քաշում մեկ տարով հետաձգելու հարցը, կիրառման ժամկետը երկարաձգելու հարցը և մենք դրական էինք վերաբերում, որովհետև նորմը նոր էր, հարցադրումը նոր էր: Բայց հետագայում պարզ դարձավ, որ մարդիկ ցանկանում են բովանդակային քննարկումներ ացկացնել: Առավելևս, մոտ տասը տարի է` այդ խնդրով զբաղվում ենք, բազմաթիվ անգամ մենք բովանդակային քննարկումներ արել ենք, լսումներ, ու մենք գտանք, որ քննարկումների միտումը ոչ թե կապված է, որ նոր որոշում լինի, այլ քննարկման փուլ պետք է անցնի: Այնպես որ, անիմաստ էր նորից քննարկել»,- պատճառաբանեց Գալուստ Սահակյանը՝ ավելացնելով, որ որևէ տրամադրող խոսք ՀՀԿ-ական պատգամավորներին մասնակցելու կամ չմասնակցելու համար իրենք չեն ասել: Նա շեշտեց, որ իրենք բազմիցս հիմնավորել են և անիմաստ են համարում նորից, սկզբից քննարկել»։ «Որ ի՞նչ…»,- արձագանքեց Սահակյանը մեր այն դիտարկմանը, թե փաստորեն ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը ճիշտ էր, երբ ասում էր, որ «վախենում» եք բովանդակային քննարկումից։  «Մարդիկ են, ինչ-որ մի պիտակ պետք է կպցնեն: Իրենք էլ գիտեն, որ վախի գործոնը մեազնից շատ հեռու է: մենք չենք խուսափել, ընդամենը բնութագրում ենք, որ բովանդակային նոր քննարկման խնդիր չունենք»: Հարցին, թե ստացվում է, որ այսուհետ արտահերթ նիստեր հրավիրելու ընդդիմության նախաձեռնությունները տապալվելու են, Գ. Սահակյանն ասաց. «Դրա համար անվազն պետք է քաղաքական մեծամասնություն դառնան, իսկ եթե փոքր են, փոքր-փոքր պիտի խոսեն, փոքր-փոքր պայքարեն: Աենադժվար բանն այն է, որ կանոնանակարգը հնարավորություն է տալիս քննարկելու անգամ անհեթեթ բաները, ասենք, Արցախի ճանաչման հարցը, երբ ամբողջ ԱԺ-ն միաձայն արգումենտներ է բերում, որ սխալ է, բայց ստիպած ենք նստել, էթիկայի կաննոները չխախտելով անհիմն բաներ լսել»:

Տեսանյութեր

Լրահոս