
Փարիզում վաճառքի է հանվել Եկատերինա II-ի սպասքը

Փարիզում «Christie’s»-ի աճուրդում վաճառվել է Եկատերինա Երկրորդի կողմից իր ֆավորիտ կոմս Գրիգորի Օռլովին նվիրած սպասքը, որը բաղկացած է ավելի քան երկու հազար բաղադրիչից:
Աճուրդին ներկայացվել է հազվագյուտ սպասքի մի մասը միայն` ապուրի համար նախատեսված արծաթե կաթսան ու չորս մոմակալներ: Առաջինը վաճառվել է 1,8 մլն եվրոյով, իսկ մոմակալները` 601,5 հազարով:
Ռոկոկո եւ ուշ բարոկկո ոճի արծաթե սպասքը պատրաստվել է 1770 թ-ին Եկատերինա Երկրոդի պատվերով` ֆրանսիացի հայտնի վարպետ Ժակ Ռետյերի կողմից: Ավելի ուշ նա այն նվիրել էր Օռլովին: