Բաժիններ՝

«Վիտամինցի» Վաչեի ռետրո հարսանիքը (լուսանկարներ)

«Վիտամին» ակումբի Վաչեն և լրագրող Գայանեն Աբովյանի նորակառույց՝ Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում միմյանց հավերժ սիրելու երդում տվեցին:

Սիրառատ հայացքներով զույգը եկեղեցի են ժամանել ռետրո ոճի ավտոմեքենայով:

vacheESem.am-ի փոխանցմամբ`  ռետրո ոճում միայն ավտոմեքենան չէր: Ներկաներին զարմացրեցին նաև «Վիտամին» ակումբի մյուս անդամները՝ Արամ MP3-ը, Գարիկը, Արմուշը, Տիկոն և մյուսները, ում համար հատուկ դրես կոդ էր սահմանված:) Հումորիստներն ու նրանց կանայք հագնված էին ռետրո ոճում:) Վաչեն ու Գայանեն նման ցանկություն էին հայտնել, քանի որ իրենց հարսանյաց հանդեսը փորձել էին նմանեցնել ծանոթության վայրին՝ Չիկագոյին:)

vache5

Կարդացեք նաև

Պսակադրության արարողությունից հետո վիտամինցիները, դերասան Սարգիս Գրիգորյանն ու կինը՝ Մանոն նրապսակների հետ ուղևորվեցին նկարահանման հրապարակ. պարզվում է՝ Վաչեն և Գայանեն ցանկացել են փոքրիկ ֆիլմ նկարահանել՝ որպես յուրօրինակ հուշ իրենց հարսանյաց հանդեսից: Այժմ արդեն զույգն ու նորապսակների հարազատներն ու բարեկամները տոնում են Վաչեի և Գայանեի ամուսնությունը երևանյան ռեստորանային համալիրներից մեկում:

vache16

vache12

Լուսանկարները` Սրապիոն Գևորգյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս