Բաժիններ՝

Մասնագիտական խանդը կամ նախանձը տղամարդուն հարիր որակներ չեն. Ծառուկյանի խոսնակը՝ Ռուբեն Հայրապետյանին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ռուբեն Հայրապետյանի անձնական թշնամության, հակամարտության մասին որեւէ  տեղեկատվություն չունեմ, չգիտեմ՝ նման խնդիր կա, թե ոչ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով Ռուբեն Հայրապետյանի ասուլիսում հնչեցրած գնահատականներին, թե «հո օդանավակայանում սպորտսմենների վիզը ծաղկեպսակ գցելը չի»։

«Առնվազն տարօրինակ է այն, որ ինչ-որ մարդկանց համար տարօրինակ է, որ Գագիկ Ծառուկյանը օդանավակայանում դիմավորում է մեր հաղթանակած հայրենիք վերադարձող մարզիկներին, իսկ ո՞վ է գիշերուզօր այդ մարզիկների թիկունքին կանգնած, ո՞վ է տարիներ շարունակ հաջողության հասնելու համար նրանց ստեղծում բոլոր նպաստավոր պայմանները, ո՞վ է բարոյապես աջակցում հայ մարզիկներին, ես կուզենայի այդ հարցերի պատասխանները ստանալ։

Խնդիրն այստեղ այն է, որ կարող եք հետաքրքվել, թե նույն այդ չինովնիկերը պաշտոնավարման ընթացքում քանի անգամ են հանդիպել մարզիկներին կամ քանի անգամ են այցելել մարզադպրոց, երեւի թե ձեր հարցի պատասխանը կլինի զրո, ամեն ինչ պարզ է դառնում, այդ դեպքում ավելացնելու քիչ բան է մնում, թերեւս միայն այն, որ մասնագիտական խանդը կամ նախանձը տղամարդուն հարիր որակներ չեն»,-մասնավորապես ասել է մամուլի քարտուղարը։

Ռուբեն Հայրապետյանը, ակնարկելով Գագիկ Ծառուկյանին, ասել էր հետեւյալը. «Սեփական լրատվամիջոց ունեն ու մատուցում են` հայկական սպորտի ղեկավարը, առաջնորդը, թագավորը։ Հայկական սպորտի ղեկավարը դա սպորտի նախարարն է… Ախր ոչ մեկը չի անդրադառնում` ի՞նչ իրավունք ունի` Եվրոպայի կամ աշխարհի չեմպիոնին գնալ, օդանավակայանում մենաշնորհ դարձնել, սեփականաշնորհել: Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունները դա սպորտ նախարարության մենաշնորհն է, ՀԱՕԿ-ն ի՞նչ կապ ունի»։ Նա նաեւ անդրադարձել էր Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրության արդյունքներին՝ ասելով, որ այն «հերթական հասարակական կազմակերպություններից է, ինչպես ՀԱՕԿ-ը, եւ սպորտի նախարարությունն է կազմակերպում ֆեդերացիաների ընտրությունները։  «Արթուր Բաղդասարյանն այն մարդկանցից է, որ կարող է սպորտաձեւ ղեկավարել: Կարող է վոլեյբոլի հեղինակությունը բարձրացնել: Պարտադիր ա՞` անպայման ինչ-որ կուսակցությունից լինի այդ ֆեդերացիայի նախագահը, թող տարբեր լինեն, ի՞նչ ա եղել»,- ասել է  ՀՖՖ նախագահը։

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս