Պուտինը 2 միլիարդ է վճարել Իվանիշվիլիին՝ ինձ կալանավորելու համար. Սաակաշվիլի

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին լրագրողների հետ զրույցում չի բացառել, որ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին կարող են ձերբակալել և ենթարկել պատասխանատվության: Սաակաշավիլին երեկ Քութայիսում Իվանիշվիլիի այդ հայտարարությունը գնահատել է որպես կենդանաբանական այգու տնօրենի մակարդակով ելույթ:

Իվանիշվիլին, մասնավորապես, հայտարարել էր, որ անձամբ որևէ ցանկություն չունի իր նախագահին բանտում տեսնելու համար, սակայն Վրաստանում գործում են այնպիսի դատարան ու դատախազություն, որ օրենքը խախտած բոլոր անձինք ենթարկվում են պատասխանատվության:

Պատասխանելով Իվանիշվիլիին՝ Սաակաշվիլին հայտարարել է, որ վերջինս գործում է Վլադիմիր Պուտինի հրահանգով և այդ հանձնառության կատարման (իր կալանավորման) համար ստացել է 2 միլիարդ (չմանրամասնելով արժույթի տեսակը): Սաակաշվիլին հավելել է, թե չի կարծում, որ 21-րդ դարում վրաց ժողովուրդը թույլ կտա, որ ինչ-որ մեկն իրագործի ինչ-որ կեղեքիչի պատվեր:

Տեսանյութեր

Լրահոս