Բաժիններ՝

Ֆրանսիայի վճռաբեկ դատարանը սաենտոլոգիայի եկեղեցին խարդախ կառույց է համարել

Ֆրանսիայի վճռաբեկ դատարանը սաենտոլոգիայի (Scientology) եկեղեցու ղեկավարներին մեղավոր է ճանաչել խարդախության մեջ, հաղորդում է INTERFAX-ը:

Կազմակերպության ներկայացուցիչ Էրիկ Ռուն հայտարարել է, որ կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան: «Երբ կառավարությունը ցանկանում է որեւէ եկեղեցուց ազատվել, անմիջապես նրան համարում է աղանդ»,-ասել է նա:

Նշվում է, որ սաենտոլոգիայի եկեղեցին հիմնադրվել է 1954 թ-ին ԱՄՆ-ում` Ռոն Համբարդի կողմից: Եվրոպական մի շարք երկրներում այն, այնուամենայնիվ, համարվում է աղանդավորական եւ կոմերցիոն կազմակերպություն: Այս ուսմունքի հետեւորդների թիվը հասնում է մոտ10 միլիոնի:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031