Բաժիններ՝

Չինաստանում «Ֆիտոու» թայֆունի պատճառած վնասը կազմել է 2 միլիարդ մարդ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանի արևելյան հատվածում գտնվող Չժեցզյան նահանգում գրանցված «Ֆիտոու» թայֆունի պատճառած վնասը կազմում է 12.4 միլիարդ յուան (2 միլիարդ դոլար): Այս մասին հայտնել է Չինաստանի Ջրհեղեղների ու երաշտների վերահսկման ծառայությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ թայֆունի հետևանքով նահանգի 11 քաղաքներում տուժել է 7 միլիոն մարդ, զոհվել է 6 մարդ, 4 մարդ էլ համարվում է անհետ կորած: Յույայո քաղաքում վերջին օրերին տեղացել են միջին հաշվով 717 միլիմետր տեղումներ, ինչը ռեկորդային ցուցանիշ է տվյալ տեղանքի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս