Բաժիններ՝

Սաուդյան Արաբիայում կանանց թույլատրել են աշխատել որպես փաստաբաններ

The Sydney Morning Herald-ի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայում կանանց թույլատրել են աշխատել որպես փաստաբաններ և այդ դերում լիարժեք հանդես գալ դատարանում: Հոկտեմբերի 6-ին 4 կանանց տրվել են փաստաբանական առաջին լիցենզիաները:

Նախկինում Սաուդյան Արաբիայում կին-իրավաբաններին թույլատրվում էր աշխատել միայն որպես խորհրդատու, սակայն նրանք իրավունք չունեին դատարանում պաշտպանել իրենց հաճախորդների շահերը, ինչպես նաև ստեղծել սեփական իրավաբանական ընկերություններ:

2011 թվականին սոցցանցերի և մյուս միջոցների օգնությամբ գործարկվել է «Ես կին փաստաբան եմ» կամպանիան, որը հնարավորություն է տվել ուշադրություն հատկացնել տվյալ խնդրին: Մասնավորապես, կանանց հաջողվել է իշխանություններին համոզել, որ արգելքի պատճառով իրենք ստիպված են լինում մեկնել արտասահման՝ ուսուցում և աշխատելու հնարավորություն ստանալու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031