ԿՀՎ մասնագետները նրանց փաստացի սովորեցնում են ռազմական գործի «այբուբենը»:
Քաղցրավենիքի նման բարձր գինը պայմանավորված է այն հանգամանքով, որ դրանում օգտագործվել է նաև 1920-ին պատրաստված կոնյակ, ինչպես նաև` «սուրբ ջուր», որը բերվել է Ֆրանսիայից:
Դեդ Հասանի կլանի սլավոնական թևի ներկայացուցիչները հավաքվել են Մոսկվայում՝ իրենց խնդիրները քննարկելու համար։ Այս անգամ նույնպես խոսակցության գլխավոր թեման եղել է Գելա Կարդավան։
ՀՀ Կառավարությունը ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը թույլատրել է Թալին քաղաքում գտնվող շուրջ 235 քառ.մետր ընդհանուր մակերեսով երեք տարածքները և դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասերն ուղղակի վաճառքի ձևով օտարել դրանց վարձակալ «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ին:
««Ճիշտ էր այնտեղ հարցը տալը, ճիշտ չէր, էն մեկը կազինո գնացել է, չի գնացել»: Սա է դառնում հանրության խնդիրը, ուզում են, որ մարդիկ խոսեն դրանից` «մի´ խոսեք Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք տրամադրելուց, մի´ խոսեք Ղարաբաղի, մի´ խոսեք Ռուսաստանի, Եվրոպայի հետ հարաբերությունների մասին, խոսեք դրա´ մասին»»,- նշեց Մանվել Սարգսյանը:
Հոկտեմբերի 1-ին Հարավ-կովկասյան երկաթուղու հատուկ նշանակության ինքնագնացի մեքենավար Ա. Թամազյանն իրեն դուրս էր նետել ընթացքի ժամանակ: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից հայտնել էին, որ մեքենայում հինգ հոգանոց խումբ է գտնվել, դուրս է նետվել միայն մեքենավարը, մյուսները կարողացել են կանգնեցնել մեքենան:
«Դա ընդհամենը լկտիություն է: Ինքը թուրք ա: Ինքը չի կարա հայ լինի: Թուրք ա կամ էլ ծալը պակաս ա»: