«Գազպրոմի» 2013 թ. ներդրումային ծրագիրը վերանայումից հետո կգերազանցի մեկ տրիլիոն ռուբլին
INTERFAX.RU –ի փոխանցմամբ` 2013թ. «Գազպրոմի» կողմից ներդրումների յուրացման ծավալը 2013թ. բյուջեի վերանայումից հետո կարող է 705 մլրդ ռուբլուց հասնել 1 տրիլիոն 030 միլիարդ ռուբլու:
Նշվում է, որ 2012 թ. ներդրումային ծրագիրը մինչեւ վերանայումը կազմել էր 777 մլրդ ռուբլի, իսկ վերանայումից հետո` 975 միլիարդ:
Հաղորդվում է, որ ներդրումային ծրագրի վերանայումը կվերաբերի առաջին հերթին երկարաժամկետ ֆինանսական ներդրումների ավելացմանը:
«Գազպրոմի» տնօրենների խորհուրդը 2013թ. վերանայված ներդրումային ծրագիրը կքննարկի հոկտեմբերի 29 –ի նիստում: