
Անհանգստության նոր պատճառ՝ նաև հայ օլիգարխների համար. ներդրողները գումարները դուրս են բերում ԱՄՆ-ից

Նախորդ շաբաթվա ընթացքում ներդրողները 3.1 միլիարդ դոլար են դուրս հանել ամերիկյան հիմնադրամներից։ Պատճառը ԱՄՆ կառավարության մասնակի արձակումն է և պետական պարտքի առաստաղի վերաբերյալ մտահոգությունները։
Վերջին մեկ ամսվա ընթացքում սա առաջին շաբաթն է, որ արձանագրվում է ռեսուրսների արտահոսք։
ԱՄՆ բյուջետային խնդիրների ֆոնին անկում է նկատվում պրատիկորեր բոլոր համաշխարհային շուկաներում։ Իսկ վերջին մեկ շաբաթվա ընթացքում վիճակն ավելի է սրվել։ Շատերը ԱՄՆ-ում դեֆոլթ են կանխատեսում։
Իսկ ի՞նչ կապ ունեն այստեղ հայ օլիգարխները։
Գաղտնիք չէ, որ նրանք իրենց գումարների զգալի մասը պահում և շրջանառության մեջ են դնում ոչ թե Հայաստանում, այլ արտերկրում (հիմնականում՝ օֆշորային գոտիներում)։ Ոչ վաղ անցյալում անհանգստության առիթ տվեց Կիպրոսը, որտեղ օտարերկրացիների ներդրված ավանդների վրա կլորիկ հարկեր դրեցին։ Այժմ էլ ԱՄՆ-ում է վիճակը խառնվում և փողատերերը պետք է մտածեն իրենց գումարներն ավելի ապահով վայրեր տեղափոխելու ուղղությամբ։