
Իսրայելը մտադիր է դառնալ ՄԱԿ ԱԽ-ի քարտուղար

Բրիտանական Reuters լրատվական գործակալության
փոխանցմամբ՝ Իսրայելը որոշել է առաջադրվել 2019-2020 թվականներին ՄԱԿ ԱԽ-ի քարտուղարի պաշտոնում: ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Ռոն Պռոսորը հայտարարել է, որ իրենք վճառականորեն տրամադրված հաղթելու համար:
Նշվում է, որ Իսրայելը նախկինում երբեք չի դարձել ՄԱԿ ԱԽ-ի քարտուղար, ինչը համարվում է այդ կառույցի ամենահեղինակավոր տեղը, որն իրավունք է տալիս պատժամիջոցներ սահմանել և որոշումներ ընդունել ռազմական ուժ կիրառելու մասին:
Սկզբնական շրջանում ենթադրվում էր, որ Իսրայելը կներառվի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի (ԱԽՏ) խմբում՝ Մերձավոր Արևելքի մյուս երկրների հետ միասին, սակայն մուսուլմանական երկրներն արգելափակեցին այդ որոշումը:
Այդ պատճառով էլ Իսրայելը 2004 թվականից ընդգրկվել է «Արևմտաեվրոպական և այլ երկրների խմբում», որում քարտուղարի տեղի համար պայքարելու է Գերմանիայի ու Բելգիայի հետ:
ՄԱԿ ԱԽ-ի քարտուղարի տեղը ստանալու համար պահանջում է ՄԱԿ-ի 193 անդամ երկրների քվեների 2/3-ը: Փորձագետների կարծիքով՝ Իսրայելի համար դժվար կլինի հավաքել 120 քվե, ինչում քիչ դեր չունի իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը: