Բաժիններ՝

ԱՄՆ-ը վտարել է վենեսուելացի երեք դիվանագետի

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի իշխանությունները երկրից վտարել են վենեսուելացի երեք դիվանագետի, այդ թվում նաև Վաշինգտոնում Վենեսուելայի գործերով հավատարմակատարին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտը: Դա դարձել է Կարակասի գործած համարժեք քայլի պատասխանը:

Այն բանից հետո, ինչ վենեսուելացի դիվանագետները ճանաչվել են անցանկալի անձ, նրանք պետք է ԱՄՆ-ի տարածքը լքեն 48 ժամվա ընթացքում: Վենեսուելայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ից իր երեք դիվանագետի արտաքսումը որակել է որպոս անազնիվ՝ ընդգծելով, որ նրանք Վաշինգտոնում չեն հանդիպել նախագահ Բարաք Օբամայի ընդդիմադիրների հետ:

Սեպտեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ Վենեսուելան արտաքսում է երեք ամերիկացի դիվանագետի, որոնք նախագահ Նիկոլաս Մադուրոյի խոսքերով՝ հանդիպել են ընդդիմության ծայրահեղ աջ թևի ներկայացուցիչների հետ և ֆինանսավորել են դրա գործունեությունը:

Բացի այդ, ամերիկացիները մեղադրվել էին Վենեսուելայի էներգոցանցների նկատմամբ խափանարար գործողություններ կազմակերպելու մեջ: ԱՄՆ պետդեպարտամենտն այդ մեղադրանքները որակել էր անհիմն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս