Ադրբեջանցի 33 զինծառայող ուղարկվել է Աֆղանստան

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի զինված ուժերի խաղաղապահ գումարտակի 33 զինծառայող այսօր ուղարկվել է Աֆղանստան: Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Աֆղանստան ուղարկված զինծառայողները ISAF-ի խաղաղապահ կոնտինգենտի կազմում այդ երկրում գտնվելու են մինչև 2014 թվականի ապրիլը: Խաղաղապահների փոխարինման գործընթացն իրականացվում է յուրաքանչյուր 6 ամիսը մեկ անգամ:

Ադրբեջանցի խաղաղապահները Աֆղանստանում ISAF-ի կազմում ընդգրկվել են 2002 թվականի նոյեմբերից: Ներկայումս Աֆղանստանում է գտնվում ադրբեջանցի 94 զինծառայող, որոնք ներառված են թուրքական գումարտակի կազմում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031