
Ռուսաստանը ճնշում չի գործադրում ԱՊՀ երկրների վրա՝ կապված Մաքսային միության հետ. Սերգեյ Նարիշկին

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինն այսօր մասնակցել է ԵԽԽՎ-ի նիստին: Պատասխանելով պատգամավորների հարցին՝ Նարիշկինը հայտարարել է, որ Ռուսաստանը շահագրգռված է ԱՊՀ երկրների կողմից Մաքսային միության մեջ մտնելում, սակայն «չի գործադրում» որևէ ճնշում նրանց վրա:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանի ունեցած միակ իրավունքը գործընկերներին Մաքսային միության մեջ մտնելուց ստացվելիք օգուտների և ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու հետևանքների մասին համեմատական տեղեկատվության տրամադրումն է: Նարիշկինի խոսքերով՝ ընտրության իրավունքը պատկանում է ինքնիշխան պետություններին: