Բաժիններ՝

Էրհան Թունջելը Դինքի սպանության գործով դատարանի համապատասխան որոշումից 14 օր անց դեռ չի վերցվել կալանքի տակ

Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործի վերանայման շրջանակներում, որոշվել է կալանքի տակ առնել Էրհան Թունջելին, ով նախկինում արդարացվել էր Դինքի սպանության գործով:

Ստամբուլի՝ ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանը Թունջելին կալանքի տակ առնելու որոշում կայացրել է դեռևս սեպտեմբերի (նախորդ ամսվա) 17-ին: Սակայն այդ որոշումից անցել է 14 օր, իսկ Թունջելը դեռ չի վերցվել կալանքի տակ:

Նշվում է, որ Թունջելը գտնվում է Ստամբուլում: Նրա փաստաբանը հայտարարել է, որ Թունջելը մտածում է հանձնվելու մասին, սակայն դա դեռ տեղի չի ունեցել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031