
ժողովրդավարական բարեփոխումների փաթեթը Թուրքիայի առջև կբացի տնտեսական նոր հնարավորություններ. Էրդողան

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ ժողովրդավարական բարեփոխումների նոր փաթեթը Թուրքիայի առջև կբացի տնտեսական նոր հնարավորություններ:
Էրդողանի խոսքերով՝ նմանատիպ բարեփոխումներ Թուրքիայում իրականացվելու են նաև հետագայում: Նա ընդգծել է, որ ժողովրդավարությունն ու տնտեսությունը շաղկապված են միմյանց և պետք է զարգանան միմյանց զուգահեռ:
Հիշեցնենք, որ Էրդողանը ժողովրդավարական բարեփոխումների նոր փաթեթը ներկայացրել է երեկ: Արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի խոսքերով՝ դա կնպաստի Թուրքիայի հանդեպ տածած վստահության մեծացմանը: