Բաժիններ՝

Ռուս զինվորականները Տաջիկստանում կմնան մինչև 2042 թվականը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը 2005 թվականից Տաջիկստանին հատկացրել է մոտ 411 միլիոն դոլարի ռազմատեխնիկական օգնություն: Այս մասին խորհրդարանի այսօրվա նիստում հայտարարել է Տաջիկստանի պաշտպանության նախարար Շերալի Հայրուլաևը:

Վերջինիս խոսքերով՝ 2005 թվականից Ռուսաստանը Տաջիկստանի բանակի համար պատրաստել է ավելի քան 2000 սպա, և ներկայումս ռուսական ռազմական բուհերում անվճար ուսանում է Տաջիկստանի 500 քաղաքացի:

Տաջիիկստանի խորհրդարանն այսօր վավերացրել է երկրի տարածքում ռուսական ռազմաբազայի կարգավիճակի վերաբերյալ համաձայնագիրը: Փաստաթղթի համաձայն, ռուս զինվորականները Տաջիկստանում կմնան մինչև 2042 թվականը:

Ընդ որում, երեսնամյա ժամկետի սպառվելուց դեպքում պայմանագիրը կարող է երկարաձգվել յուրաքանչյուր 5 տարին մեկ: Համաձայնագիրը ստորագրվել է 2012 թվականի հոկտեմբերին: Այն ուժի մեջ կմտնի նախագահի ստորագրությունից հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031