Բաժիններ՝

Ռուսաստանը Սիրիայում անցկացնում է քիմիական զենքի կիրառման շուրջ իր հետաքննությունը. Լավրով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործանախարար Սերգեյ Լավրովն այսօր Մոսկվայում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը հետաքննում է օգոստոսի 21-ին Դամասկոսի մոտ քիմիական զենքի կիրառումը՝ մեղավորներին հայտնաբերելու համար.

«Մենք իրականացնում ենք մեր սեփական հետաքննությունը՝ ստանալու համար առավելագույն տեղեկատվություն, թե ով է մասնակից այդ վրդովեցուցիչ արարքին: Ամեն դեպքում մենք հասնելու ենք նրան, որ մեղավորները պարզվեն: Այդ հարցերի քննարկումն անհրաժեշտ է անցկացնել ՄԱԿ ԱԽ-ում՝ օգտագործելով ողջ փաստերը:

Ռուսաստանը շահագրգռված է, որպեսզի անկողմնակալ հետաքննություն անցկացվի քիմիական զենքի կիրառման յուրաքանչյուր հաղորդման գծով, ինչպես նաև, որ հայտնաբերվեն մեղավորները: ՄԱԿ-ի՝ քիմիական զենքի գծով փորձագետները Սիրիա կատարած երկրորդ այցի ժամանակ նույնպես չեն այցելել Հալեպի մոտ գտնվող Խան ալ-Ասալ բնակավայր, ուր հաղորդվել է (ապստամբների կողմից) քիմիական զենքի կիրառման մասին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031