
Ադրբեջանին մտահոգում են արտաքին քաղաքականության ոլորտում Թուրքիայի գործած սխալները. Hürriyet

2013 թվականի սեպտեմբերի 29-ին թուրքական Hürriyet թերթում հրապարակվել է Թոլգա Թանըշի՝ «Ադրբեջանցիներն էլ են անհանգստացած» խորագրով հոդվածը, որում նշված է, որ Ադրբեջանին անհանգստացնում է Սիրիայի հանդեպ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը:
Հոդվածում մեջբերվում են Ադրբեջանի նախագահի վարչակազմի բարձրաստիճան չինովնիկի խոսքերը. «Մենք շատ ենք մտահոգված Թուրքիայի վարած արտաքին քաղաքականության կապակցությամբ՝ տեսնելով, որ նա կորցնում է իր ուժը տարածաշրջանում: Դա առաջին հերթին անդրադառնում է Ադրբեջանի շահերի վրա:
Ադրբեջանի համար ամենակարևոր երկիրը Թուրքիան է, և ոչ թե ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Իրանը: Այդ պատճառով էլ արտաքին քաղաքականության հարցում Անկարայի գործած սխալների հետևանքներն ամենաշատ կրող երկրներից մեկը մենք ենք: Տարածաշրջանում իր ուժը կորցնելու դեպքում Թուքիայի տեղը կարող են զբաղեցնել այլ երկրներ, իսկ դա հակասում է մեր շահերին: Մենք դեռ չգիտենք, թե որքան կարող ենք դիմակայել այդ միտմանը, մինչև Թուրքիան ուշքի գա:
Սիրիական հակամարտությունն ազդում է նաև Ադրբեջանում տիրող իրավիճակի վրա: Այդ հակամարտության պատճառով պատերազմելու համար Սիրիա են մեկնում ադրբեջանցիները: Եթե նախկինում մենք կարողանում էինք զսպել նրանց, ապա վերադառնալուց հետո նրանք դառնում են արմատական, և մեզ մնում է միայն ոչնչացնել նրանց:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բաքու կատարած այցի ժամանակ 7 ժամ բանակցել է Իլհամ Ալևի հետ, ինչն իր հերթին վկայում է Ռուսաստանի համար Ադրբեջանի նշանակության մասին: Ե՛վ Ռուսաստանը, և՛ Իրանն ուժեղացնում են իրենց դիրքերը տարածաշրջանում, իսկ մենք անհամբերությամբ սպասում ենք Թուրքիայի զորեղանալուն»: