Բաժիններ՝

Վրաստանում հիմնվել է 6 միլիարդ դոլար կապիտալով Մասնավոր ներդրումների հիմնադրամ

Civil Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին երեկ հայտարարել է Մասնավոր ներդրումների հիմնադրամի ստեղծման մասին, որի կապիտալը կազմել է 6 միլիարդ դոլար: Այդ գումարից մեկ միլիարդ դոլարը ներդրել է անձամբ Իվանիշվիլին, որի կարողությունը Forbes-ի գնահատմամբ այս տարի կազմել է 5.3 միլիարդ դոլար:

Մնացյալ գումարը ներդրել են վրացի գործարար Բադրի Պատարկացիշվիլիի ժառանգները, Ադրբեջանի Պետական նավթային հիմնադրամը, ղազախ գործարար Ալեքսանդր Մաշկևիչը, Milestone International Holdings Group Limited-ը և մի շարք այլ ընկերություններ:

Պլանավորված է հիմնադրամի միջոցով ներդրումներ անել էներգետիկային, արդյունաբերությանը, զբոսաշրջությանը, լոգիստիկային ու գյուղատնտեսությանն առնչվող նախագծերում: Ընդ որում, առաջնահերթ է համարվելու էներգետիկան, որին բաժին է ընկնելու հավաքված միջոցների մոտ կեսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031