 
                        Ադրբեջանական գազը լինելու է ավելի էժան, քան իրանական կամ ռուսական գազը. SOCAR Turkey Enerji
 
                                    Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ ադրբեջանական գազը լինելու է ավելի էժան, քան իրանական կամ ռուսական գազը: Այս մասին հայտարարել է SOCAR Turkey Enerji ընկերության ղեկավար, Petkim նավթաքիմիական հոլդինգի վարչության ղեկավար Քենան Յավուզը: Այս մասին հայտնել են թուրքական ԶԼՄ-ները:
Յավուզի խոսքերով՝ SOCAR ընկերությունը պատրաստվում է 2018 թվականին գործարկել «Անդրանատոլիական» գազատարը (TANAP): Նա ընդգծել է, որ SOCAR-ը ներդրումներ է անում տարբեր ոլորտներում, այդ թվում նաև ռիսկային, ինչը վկայում է այն մասին, որ նա իսկական ներդրումային ընկերություն է:
Հիշեցնենք, որ Թուրքիայի խոշորագույն գազամատակարարներն են Ռուսաստանը, Իրանը և Ադրբեջանը: Թուրքիան գազն ամենաթանկ գնով ձեռք է բերում Իրանից, իսկ ամենաէժան գնով՝ Ադրբեջանից:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        