
Հայաստանում սիգի բուծումը տնտեսապես շահավետ չէ տեղական ձկնաբուծական ձեռնարկությունների համար. փորձագետ

21-20
Հայաստանում սիգի արհեստական աճեցումը տնտեսապես շահավետ չէ տեղական արտադրողների համար, «ԱՌԿԱ» գործակալությանն ասել է «Հայ ձկնաբույծների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Աթոյանը։
Տարեցտարի Սևանա լճում սիգի պաշարները կտրուկ նվազում են, և այսօրվա դրությամբ կազմում են ընդամենը մոտ 6,5 տոննա։
«Սիգի աճեցումն ավելի բարդ գործընթաց է Սևանի իշխանի կամ թառափի բուծման համեմատ, այդ պատճառով մեր ձկնաբուծական ձեռնարկություններն ավելի հետաքրքրված են այդ ձկնատեսակների աճեցմամբ», – ասաց Աթոյանը։
Ըստ փորձագետի` սիգի աճեցման նկատմամբ հետաքրքրության բացակայության ևս մեկ պատճառ է արտաքին շուկայում այդ ձկնատեսակի նկատմամբ ցածր պահանջարկը։ Միաժամանակ Աթոյանի խոսքերով` սիգը մեծ պահանջարկ ունի ներքին շուկայում, որը, սակայն, այնքան էլ մեծ չէ Սևանի իշխանի և թառափի պահանջարկի համեմատ։
Ամբողջական հրապարակումը՝ այստեղ