
Կամավոր հանձնել են զենք-զինամթերքը

Սեպտեմբերի 30-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Արագածոտնի մարզային վարչություն է ներկայացել 1966 թ. ծնված Ղասմ Ա.-ն և կամավոր հանձնել մեկփողանի հրացանի կարճեցված խզակոթ` հարվածային մեխանիզմով, 16 մմ տրամաչափի ողորկափող հրացանի կարճեցված փող, «ՌԳԴ-5» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, նռնակի պայթուցիչ, ինքնաշեն լուսարձակող փամփուշտ կրակող սարք, ինքնաձիգի պահունակ, 5.45 մմ տրամաչափի 161 և 7.62 մմ տրամաչափի 32 փամփուշտ:
Սեպտեմբերի 30-ին, ժամը 15.30-ին, 1960 թ. ծնված Սամվել Դ.-ն ներկայացել է ոստիկանության Ապարանի բաժին և հանձնել ձեռքի նռնակ` պայթուցիչով, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 74 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: