Բաժիններ՝

Կիևն առաջարկել է «Ուկրաինա-ԵՄ-Մաքսային միություն» ձևաչափով եռակողմ խորհրդակցություններ

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինան Մաքսային միության երկրներին պաշտոնապես առաջարկել է անցկացնել ԵՄ-ի մասնակցությամբ եռակողմ խորհրդակցություններ՝ պարզելու համար առևտրա-տնտեսական հարաբերությունների զարգացման շուրջ ստեղծված իրավիճակը:

Այս մասին Ուկրաինայի Նախարարների կաբինետի նիստում այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլայ Ազարովը: Նա ընդգծել է, որ եռակողմ խորհրդակցություններին մասնակցելու պաշտոնական առաջարկն արվել է երեկ՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում.

«Ես Եվրասիական տնտեսական ընկերակցությանը մասնակից երկրների ղեկավարներին պաշտոնապես առաջարկեցի անցկացնել «Ուկրաինա-ԵՄ-Մաքսային միություն» ձևաչափով եռակողմ խորհրդակցություններ:

Մենք պատրաստ ենք պատասխանել մեր գործընկերների մտահոգությանը, ինչն առաջացել է ուկրաինական շուկան եվրոպական ապրանքներով հնարավորինս հագեցվելու և Մաքսային միությունում ուկրաինական ապրանքների ծանրաբեռնումից:

Դա տեղի չի ունենա: Ուկրաինական կողմը պատրաստ է Մաքսային միության երկրներին պարզաբանել, որ գոյություն ունեն բավական գործուն մեխանիզմներ՝ կանխելու համար Մաքսային միության տարածք ապրանքների վերաարտահանումը և որ կարելի է նաև խուսափել այդպիսի վերաարտահանումից»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս