Բաժիններ՝

Եգիպտոսի իշխանությունները փակել են «Մուսուլման եղբայրների» թերթը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի իշխանությունները «Մուսուլման եղբայրներ» շարժման գործունեության դեմ պայքարի շրջանակներում փակել են Կահիրում հրատարակվող «Ազատություն ու արդարություն» թերթը:

Վերջինս հանդիսանում է կազմակերպության ու նույնանուն քաղաքական կուսակցության տպագիր մարմին: «Մուսուլման եղբայրներ» շարժումն իր Facebook-յան էջում դատապարտել է թերթի փակումը: Եգիպտոսի իրավապահ մարմիններում գործակալության աղբյուրը հաստատել է թերթի փակումը:

Նա ընդգծել է, որ դա իրականացվել է դատարանի որոշման շրջանակներում՝ կապված ոչ վաղ անցյալում բռնության ու ահաբեկչական գործունեության վերաբերյալ հնչեցրած կոչերի հետ: Եգիպտական դատարանը երկութշաբթի որոշել է արգելել «Մուսուլման եղբայրներ» շարժման գործունեությունը, նրան զրկել հասարակական կազմակերպության կարգավիճակից, ինչպես նաև նրան պատկանող ողջ սեփականությունից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30