
Միխեիլ Սաակաշվիլին աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին աշխատանքային այցով երեկ մեկնել է ԱՄՆ: Նախագահը մասնակցելու է ՄԱԿ ԳԱ-ի 68-րդ նստաշրջանին, որում նա ելույթ է ունենալու նստաշրջանի մասնակիցների առջև:
Այցի շրջանակներում Միխեիլ Սաակաշվիլին երկկողմ հանդիպումներ է ունենալու տարբեր երկրների առաջնորդների հետ և մասնակցելու է մի շարք միջոցառումների: Սաակաշվիլիին հրավիրել են նաև ՄԱԿ ԳԱ-ի 68-րդ նստաշրջանի բացման կապակցությամբ ԱՄՆ նախագահի ու առաջին տիկնոջ անունից կազմակերպված ընդունելությանը: