Առաջին անգամ հուսալիորեն հաստատվել է Սիրիայում իրանական օժանդակ զորքերի ներկայության փաստը. Die Presse

Ավստրիական Die Presse պարբերականի փոխանցմամբ՝ առաջին անգամ հուսալիորեն հաստատվել է Սիրիայում իրանական օժանդակ զորքերի ներկայության փաստը: Այդ մասին են վկայել Սիրիայում նկարահանված տեսանյութերը, որոնք մասնակիորեն հրապարակվել են կատարյան Al Jazeera հեռուստաալիքի կողմից:

Մինչ այս սիրիացի ապստամբները քանիցս հայտարարել էին, որ իրանական էլիտար ստորաբաժանումները հանդես են գալիս նախագահ Բաշար Ասադի զորքերի կողմից, սակայն ապստամբները համարվել են ոչ հավաստի աղբյուր: Իրանն իր հերթին մշտապես հերքել է Սիրիական հակամարտությանն իր ուղիղ մասնակցելը:

Այս շաբաթ հայտնվել է մի տեսանյութ, որը վկայում է, որ Իրանը հիրավի իր զինվորականներին ուղարկել է Սիրիա, և որ Սիրիայում ձևավորված աշխարհազորը՝ Ազգային պաշտպանության ուժերը, պատրաստություն են անցել Իրանում:

Տեսանյութը նկարահանվել է Հալեպի մոտ գտնվող անցակետում, ուր ոչնչացվել է 13 իրանցիներից բաղկացած խումբը: Ձայնագրությունն արվել է ոչ թե պրոֆեսիոնալ տեսախցիկով, այլ՝ բջջային հեռախոսով: Կան նաև լուսանկարներ ու փաստաթղթեր: Ապստամբները խոստացել են աստիճանաբար հրապարակել այդ ամենը:

Տեսանյութեր

Լրահոս