Բաժիններ՝

Մոսկովյան ՓՄՁ գործարար առաքելությունը Երևանում

Վաղը ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում կրկին կհանդիպեն հայ և ռուս գործարարները: Այս անգամ հայ-ռուսական գործարար համաժողովը նվիրված կլինի Մոսկվայի և Երևանի տնտեսական համագործակցության զարգացմանը, որին կմասնակցեն երկու քաղաքապետարանների ներկայացուցիչներ և գործարարներ:

Միջոցառումը կանցկացվի «ԲԻԶՆԵՍ-ՄԱՐԱԹՈՆ 2013. Մոսկովյան փոքր և միջին ձեռնարկությունների գործարար առաքելութունը Երևանում» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է Մոսկվա քաղաքի գիտության, տնտեսական քաղաքականության և գործարարության դեպարտամենտի նախաձեռնությամբ՝ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

ՀՀ ԱԱՊ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ 2013 թվականին «ԲԻԶՆԵՍ-ՄԱՐԱԹՈՆ 2013» ծրագիրը իրականացվում է 50 քաղաքներում: Ծրագրի նպատակն է՝ երկու տարածաշրջանների գործարարների միջև ուղիղ փոխշահավետ արտադրական և առևտրական համագործակցության ստեղծումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս