
Թուրքական ընկերությունը Հյուսիսային Իրաքից գազ ներկրելու իրավունք է ստացել

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ թուրքական Siyahkalem Mühendislik էներգետիկ ընկերությունը ստացել է Հյուսիսային Իրաքից բնական գազ ներկրելու լիցենզիա: Դա նմանատիպ առաջին լիցենզիան է:
Լիցենզիան տրվել է 26 տարով: Հաղորդվել է, որ ընկերությունը գազի ներկրումը սկսելու է հաջորդ տարի, և 2014 թվականի ընթացքում Հյուսիսային Իրաքից կներկրի 700 միլիոն խորանարդ մետր գազ: Պլանավորված է մինչև 2033 թվականն այդ ցուցանիշը հասցնել մինչև 3.2 միլիարդ խորանարդ մետրի:
Կանխատեսվում է, որ առաջիկա 10 տարվա ընթացքում Թուրքիան էլեկտրաէներգիայի սպառմամբ կգերազանցի Մեծ Բրիտանիան և կդառնա այդ հարցում Եվրոպայի առաջատարը: