Վրացական օղին պատրաստվում է դուրս գալ ռուսական շուկա

Грузия Online-ի փոխանցմամբ՝ գինեգործական ընկերություններից հետո ռուսական շուկա դուրս գալուն պատրաստվում են օղի արտադրող վրացական ընկերությունները:

«Գոմի» ընկերությունը հայտարարել է, որ իր արտադրանքն ամբողջովին համապատասխանում է միջազգային բոլոր չափորոշիչներին և սպասում է ռուս տեսուչների այցին, ինչը տեղի կունենա մոտ ժամանակներս:

Համապատասխան թույլտվության ստացումից հետո ընկերությունը մտադիր է առաջին փուլում Ռուսաստան արտահանել չաչա (խաղողի օղի), իսկ հետոէ նաև օղի: Ներկա դրությամբ «Գոմին» իր արտադրանքն արտահանում է 6 երկիր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30